Լրահոս
Օրվա լրահոսը

2023 թ․-ի առաջին ինն ամիսներին «Հայաստան-Արցախ հիմնադրամը» Հայաստան և Արցախ է առաքել 34 միլիոն դոլարի դեղորայք

Հոկտեմբեր 07,2023 13:55

«Հայաստան Արցախ  հիմնադրամը» հասել է աննախադեպ նվաճման՝ վերջին 34 տարում Հայաստան և Արցախ առաքելով ավելի քան մեկ միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն:

Ներկայումս հիմնադրամը պայմանավորվածություններ է ձեռք բերել շտապ օգնություն ուղարկելու ուղղությամբ, որը հատուկ ուղղված կլինի Հայաստանում գտնվող ավելի քան 100,000 փախստականներին, որոնք բռնի տեղահանվել են Արցախից:

Միայն 2023 թվականի առաջին ինն ամիսներին հիմնադրամը Հայաստան և Արցախ է առաքել 34 միլիոն դոլարի դեղորայք (30 միլիոն դոլար՝ Հայաստան և 4 միլիոն դոլար՝ Արցախ):

Հիմնադրամի բոլոր բժշկական առաքումները պետք է նախապես ստանան Հայաստանի Առողջապահության նախարարության հավանությունը, որն ընտրում է այն դեղերը, որոնք ցանկանում է ստանալ՝ նշելով քանակն ու պիտանիության ժամկետները և տրամադրում է ներմուծման լիցենզիա։

1989 թվականից ի վեր, իր նախորդի՝ Միացյալ հայկական հիմնադրամի հետ միասին, հիմնադրամը Հայաստան և Արցախ է առաքել ավելի քան մեկ միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն, հիմնականում դեղորայք, 158 բեռնատար ինքնաթիռներով և 2566 ծովային բեռնարկղերով:

«Հայաստան Արցախ հիմնադրամին» անվճար առաջարկվում են միլիոնավոր դոլարների կյանք փրկող դեղամիջոցներ և բժշկական պարագաներ։ Հիմնադրամին մնում է միայն վճարել առաքման ծախսերը: Մենք ողջունում ենք ձեր առատաձեռն նվիրատվությունները, որպեսզի կարողանանք այս արժեքավոր օգնությունը շարունակել Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններին», – ասաց հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031