Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը՝ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու մասին․ «Ինքս էլ չեմ հասկացել, թե ինչ է տեղի ունեցել»

Հոկտեմբեր 10,2023 13:47

«Բռնությունը միանշանակ դատապարտում եմ։ Քանի որ դեպքի մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող որևէ գնահատական տալ։ Անկեղծ ասած՝ ինքս էլ չեմ հասկացել, թե ինչ է տեղի ունեցել»,-այսօր Երեւանի ավագանու նիստից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու մասին հարցին։

Չախոյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ իր վրա հարձակվել են երեք անձինք, բռնության ենթարկել։ Չախոյանը կասկած է հայտնել, որ երիտասարդներին ուղարկել է Տիգրան Ավինյանը։

Ավինյանը չպատասխանեց հարցին՝ արդյոք բռնություն գործադրած երիտասարդներն իր հետ կապ ունեն կամ գուցե իր համակիրներն են։ Նա միայն նշեց, որ դեպքի վերաբերյալ այսօր առավոտյան է տեղեկացել սոցցանցերից․ «Իմ տեղեկությունը սահմանափակվում է այնքանով, որքանով ծանոթացել եմ սոցցանցերից»։

Չախոյանը քարոզարշավի շրջանում բացահայտել էր, որ Տիգրան Ավինյանի հավաքին տարբեր աշխատակիցների խաբելով են տարել։

Պատասխանելով մեկ այլ հարցի՝ արդյոք ՔՊ-ն ընդունում է, որ ընտրություններին մարդկանց քիչ մասնակցությունը խոսում է այն մասին, որ երեւանցիները դժգոհ են Ավինյանի եւ ՔՊ-ի աշխատանքից, նա պատասխանեց՝ Երեւան քաղաքում բոլոր վարչական շրջաններում ՔՊ-ն ստացել է ամենաշատ ձայները՝ համեմատած բոլոր մյուս ուժերի հետ․ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում՝ պառլամենտական երկրի ինստիտուտների զարգացման ճանապարհին եւս մեկ քայլ է: Պառլամենտական երկրի սկզբունքը հենց նմանատիպ համագործակցության արդյունքում իրականացվող կառավարումն է, որն այս դեպքում մեզ պատվիրակել են երեւանցիները: Երեւանցիները, ովքեր մասնակցել են ընտրություններին՝ իրենց հստակ դիրքորոշումը հայտնել են իրենց քվեներով։ Ովքեր չեն մասնակցել ընտրություններին, նրանց նույնպես պետք է լսել: Կարծում եմ՝ հաշվի առնելով երկրում եղած իրավիճակը, ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունները, սահմանային լարումները՝ նաեւ այդ ընտրություններին ոչ ակտիվ մասնակցությունը նույնպես բնական էր»,-ասաց Ավինյանը:

Նրա խոսքով՝ այսպիսի ընտրության արդյունքները գուցե առաջին հայացքից այս փուլում անսովոր է, բայց ապագայում նմանատիպ արդյունքներ տարբեր տեղերում կարող են լինել, այդտեղ որեւէ խնդիր չի տեսնում։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031