Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում սուբվենցիոն ծրագրերով գումարի շեմը հնարավոր է հատի 10 մլրդ դրամը

Հոկտեմբեր 10,2023 14:09

Սյունիքի մարզում դեռեւս 2020-2022 թվականներից կան սուբվենցիոն ծրագրեր, որոնք դեռ ընթացքի մեջ են, իսկ դրանցից երկուսը ընդհանրապես չեն սկսվել։ Մասնավորապես, 2020-2022թթ․ հաստատված սուբվենցիոն ծրագրերից այս պահին ընթացքի մեջ է 25 ծրագիր՝ Կապանում՝ 9, Տաթեւում՝ 3, Սիսիանում՝ 6, Գորիսում՝ 3, Քաջարանում՝ 4։ Այս ծրագրերի մեծ մասը ավարտման փուլում են, իսկ երկուսը՝ Քաջարանի շենքերի էներգարդյունավետության եւ Սիսիանի խմելու ջրագծի շինարարությունը դեռ չի սկսել։

Ուշացման պատճառը ծրագրերում հաղթող կազմակերպությունների ռեսուրսներն են։ Կան ընկերություններ, որոնք բոլոր չափորոշիչներով մրցույթներում շահել են, բայց մարդկային ռեսուրսները ու տեխնիկան չի բավարարում իրականացնել ծրագրերը։

2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերն, այդ թվում՝ պայմանով հաստատվածները 24-ն են՝ 6 մլրդ 615 մլն դրամ ընդհանուր արժեքով, որի 62, 5 տոկոսը կամ 4 մլրդ 133 մլն դրամը պետության մասնաբաժինն է։ Ինչ վերաբերվում է բաշխվածությանը, ապա ըստ համայնքների հետեւյալ պատկերն է․

Կապան-11 ծրագիր. 2.825 մլրդ, պետական մասնաբաժինը 67 տոկոս, 1.893 մլրդ դրամ

Տեղ-3 ծրագիր. 21 մլն դրամ, պետական մասնաբաժինը 55 տոկոս, 12 մլն դրամ

Գորիս- 4 ծրագիր. 1.935 մլրդ դրամ, պետական մասնաբաժինը 56 տոկոս, 1.085 մլրդ դրամ

Տաթեւ-4 ծրագիր. 410 մլն դրամ, պետական մասնաբաժինը 65 տոկոս, 267 մլն դրամ

Քաջարան-2 ծրագիր. 1.208 մլրդ դրամ, պետական մասնաբաժինը 60 տոկոս, 725 մլն դրամ

Մեղրի -2 ծրագիր. 216 մլն դրամ, պետական մասնաբաժինը 70 տոկոս, 151 մլն դրամ։

Ի դեպ, ավելի քան 60 տոկոս ծրագրերի մասով աշխատանքները սկսվել են, կան նաեւ համայնքի մասնաբաժինը ավարտած ծրագրեր։ Սիսիան համայնքից ծրագրեր չեն ներկայացվել, քանի որ ավագանու կազմը ձեւավորված չէր եւ հնարավոր չէր հաստատել ծրագրերը։

2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերով մարզում նախատեսվում է իրականացնել 30 ծրագիր՝ 11 մլրդ դրամ գումարով, որից 59, 6 տոկոսը պետական բյուջեի հաշվարկային մեծությունն է։ Ներկայացված հայտերը հաստատվելուց հետո, ըստ ոլորտի պատասխանատուների՝ առաջին անգամ դրանց գումարը կարող է գերազանցել 10 մլրդ դրամը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031