Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալություն» Դաշնակցությանը, որն այդ ամենի մեղավորն է, եւ որը մենք բոլորս մեր աչքով տեսանք. Ռոմիկ Մխիթարյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 13,2023 10:41

Հարցազրույց ԵԿՄ Երեւանի քաղաքային խորհրդի նախագահ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանի հետ։

 -Իսկ որպես երկրապահ, որն Արցախի համար կռիվ է տվել, Ձեզ ո՞նց եք զգում այսօր, պատկերացնո՞ւմ էիք, որ մի օր Արցախը կհանձնեինք։

– Ես նույնիսկ ամենավատ երազում չէի պատկերացնում, «շնորհակալություն» Դաշնակցությանը, որն այդ ամենի մեղավորն է, եւ որը մենք բոլորս մեր աչքով տեսանք։

– Դաշնակցության մեղքը ո՞րն է, որ Արցախում մի քանի շաբաթ ԱԺ նախագահի պաշտո՞ն են զբաղեցրել։

– Եվ ընդամենը տասն օրում հանձնեցին Արցախը։

– Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չէ՞ր հասցրել Արցախի հարցը մի կետի, որ տեղի ունեցածն անխուսափելի էր։

– Ես ասում եմ՝ տասն օրում հանձնեցին Արցախը։

– Իսկ Նիկոլ Փաշինյանը մշտապես ասում է, որ ինքն այս կարճ ժամանակում` 3 տարում, ոչինչ չէր կարող փոխել, որ 20 թվի պատերազմում հաղթեր, որ նախկիններն ամեն ինչ տվել էին, ինքն ընդամենը «հաշիվն» է փակել, հիմա ո՞նց եղավ, որ 10 օրում Արցախում բան փոխվեց։

– Ես՝ որպես երկրապահ, կարող եմ ասել, որ ես այդ հողերն ազատագրել եմ, այդ հողերում վիրավորվել եմ երեք անգամ եւ այսօր շատ մեծ ցավ եմ ապրում, էլ այս թեմայից չեմ ուզում խոսել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031