Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիգայում Սպերցյանի եւ Թիկնիզյանի խաղին հետեւել են «Յուվենտուսի», «Լացիոյի» եւ Բունդեսլիգայի սելեկցիոներները

Հոկտեմբեր 14,2023 12:49

«СЭ»-ին հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 12-ին Ռիգայում կայացած Եվրո 2024-ի որակավորման փուլի Լատվիա-Հայաստան հանդիպման ժամանակ տրիբունաներում նստած են եղել եվրոպական առաջատար ակումբների սելեկցիոներները, որոնք հատուկ հետեւել են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ 23-ամյա  Էդուարդ Սպերցյանի եւ 24-ամյա Նաիր Թիկնիզյանի խաղին:

Լրատվամիջոցի տեղեկություններով  կիսապաշտպան Սպերցյանի գործողությունները հետաքրքիր են եղել «Յուվենտուսի», ինչպես նաեւ  Բունդեսլիգայի ակումբներից մեկի ներկայացուցիչներին, իսկ պաշտպան Թիկնիզյանի խաղն ուսումնասիրել են «Լացիոյի», ինչպես նաեւ «A» սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածում գտնվող թիմերից մեկի մասնագետները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031