Կատարյալ հիմարություն է մեղադրել գերմանացի մարզիչ Նագելսմանին և փորձել նրան քավության նոխազ դարձնել: Գերմանական ֆուտբոլն արդեն 12 տարի է, ինչ աննախադեպ, կատարյալ ձախողման մեջ է, և Նագելսմանը չի եղել այդ անցյալի մեծ ձախողումների մարզիչը: Եթե գերմանացիները փոխարինեն մարզչին, ինչո՞ւ է դա լինելու գերմանական ֆուտբոլի վերջը:
Որովհետև դա նշանակում է, որ ամբողջ գերմանական ֆուտբոլային ընտանիքը փորձում է փախչել այն տխուր իրականությունից, որ իրենք բոլորը մեղավոր են: Դա ներառում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը քայլեր չի ձեռնարկում, և գերմանական ակումբները՝ հատկապես, Բավարիա Մյունխենը և Չեմպիոնների լիգային մասնակցողները: Դա նշանակում է, որ նրանք փորձում են խորամանկ ու խելացի ձևանալ և թաքցնել իրենց սեփական առավելագույն մեղքը: Նագելսմանին մեղադրել նշանակում է փորձել խուսափել ճշմարտությունից, չզբաղվել բուն խնդրով, փախչել իրականությունից, և դա մի մոտեցում է՝ ուղղված գերմանական թիմերի ու Բունդեսլիգայի ֆեդերացիայի կողմից լիարժեք պատասխանատվություն չստանձնելուն:
Ի՞նչ կարող էր անել Նագելսմանը, կամ ի՞նչ կարող է անել ցանկացած գերմանացի մարզիչ, երբ Բունդեսլիգայում գերմանացի խաղացողներ չկան:
Խաղացողների 70%-ը գերմանացի չեն: Արդեն քանի՞ տարի է, ինչ գերմանական ակումբները հույսը դրել են օտարերկրյա հարձակվողների վրա՝ Մանջուկիչ, Լևանդովսկի, Քեյն, Օլիսե, Ադեյեմի, Լուիս Դիաս, Մանե… և այս ցուցակը դեռ երկարում է ու երկարում: Ի վերջո, նրանք փորձում են մեղադրել մեկին, ով չի կարող հենց այնպես, օդից խաղացողներ ստեղծել: Ի՞նչ կարող էր անել մարզիչը: Գերմանական ակումբնե՛ր, փոխե՛ք ձեր մտածելակերպն ու մոտեցումը: Ընդունե՛ք ձեր մեղքը:
Կարդացեք նաև
Պետրոս Մանուկյան
բլոգեր
«Առավոտ» օրաթերթ
04.07.2026


















































