Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն նշանակեց կալանավորված կին դատավորի դիմումի քննության օրը

Նոյեմբեր 11,2023 12:00 Share

Երեւան քաղաքի նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել էր այս տարվա մայիսի 23-ին: Դիմողը խնդրել էր. «ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ի մասը՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ նախնական դատալսումների ընթացքում դատարանը մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց, այդ թվում՝ կալանք կարող է կիրառել՝ անկախ այն հանգամանքից, թե մինչդատական քրեական վարույթում մեղադրյալի նկատմամբ որեւէ խափանման միջոց ընտրված եղել է, թե՝ ոչ»:

Հոկտեմբերի 3-ին այս գործի վարույթը կարճվել էր:

Երեկ տեղեկացանք, որ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 7-ի աշխատակարգային որոշմամբ՝ «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից», Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի (Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե Վճռաբեկ դատարանը գալիս է հետեւության, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննության ժամկետը երկարաձգել է եւ գործի դատաքննությունը նշանակել է 2023 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 11.00-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930