Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի, Ադրբեջանի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Նոյեմբեր 15,2023 12:39

Ermenihaber. Նոյեմբերի 14-ին Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության կազմավորման 40-ամյակին նվիրված ընդունելությանը։

Յըլմազը ընդունելության ժամանակ հանդես է եկել նաև ելույթով:

«Գազայում, Ղարաբաղում (Լեռնային Ղարաբաղ, Արցախ) տեղի ունեցածները մեզ մշտապես սա են ցույց տալիս․ օր ու գիշեր իրավունքից, օրենքից, միջազգային իրավունքից խոսող մի շարք միջազգային շրջանակներ, ցավոք, որոշակի տեղերում դա չեն հիշում, մոռանում են։ Նրանց ամեն առիթով հիշեցնելու ենք դա»,-պնդել է նա։

Բացի այդ, Թուրքիայի փոխնախագահն անդրադառնալով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծած մեկօրյա պատերազմին, նշել է, որ ինչպես միշտ, այդ ժամանակ ևս Թուրքիան եղել է Ադրբեջանի կողքին և շարունակելու է լինել:

Նշենք նաև, որ նույն օրը քաղաքական հարաբերությունների զարգացման նպատակով Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայի թուրքական հատվածում Թուրքիայի, Ադրբեջանի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության իշխող կուսակցությունների ներկայացուցիչների միջև «երեք պետություն մեկ ազգ» ըմբռնմամբ համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930