Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նարգիզը՝ 50 տարով ՌԴ իր մուտքն արգելվելու եւ հայաստանյան համերգի մասին

Նոյեմբեր 19,2023 21:01

2024 թ. մարտին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ճանաչված երգչուհի եւ  ինքնատիպ արտիստ Նարգիզի (Զաքիրովա) մենահամերգը: Նա հանդես կգա «ONA» ծրագրով եւ Երեւանում կհնչեցնի իր` հիթային դարձած բոլոր երգերը: Նարգիզը առաջին անգամ Հայաստան էր ժամանել 2017-ին: Նա խոստովանում է, որ տպավորությունները շատ վառ էին: Երգչուհին պատասխանել է Aravot.am-ի գրավոր մի քանի հարցի:

Երգչուհուց հետաքրքրվել էինք՝ ներկայումս ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Ուզբեկստանում է ապրում: «Երկուսում էլ ինձ սիրում եւ սպասում են, ես ապրում եմ երկու երկրում: Ե՛վ ԱՄՆ-ն, ե՛ւ Ուզբեկստանը համարում եմ իմ հայրենիքը»,-ասաց Նարգիզը:

Մեր հարցին՝ ՌԴ ղեկավարության հասցեին հնչեցրած քննադատությունից հետո իրեն 50 տարով արգելել են մուտք գործել Ռուսաստան, արդյոք չի՞ զղջում կատարվածի համար եւ չի՞ կարոտում Ռուսաստանը, հատկապես որ այդ երկրում է համբավ ձեռք բերել:

«Չեմ ափսոսում, առավել ևս՝ չեմ կարոտում, բայց նաեւ ուզում եմ ընդմիշտ փակել այդ թեման»,-ասաց երգչուհին:

Անդրադառնալով իր պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշի հետ համագործակցության պայմանագիրը խզելու վերաբերյալ հարցին, Նարգիզն ասաց, որ Դրոբիշը ոչ թե իր պրոդյուսերն է, այլ բարեկամը եւ ռուսական շոու բիզնեսում պատիվ եւ խիղճ ունեցող անձնավորություն: Ինչ վերաբերվում է պայմանագրին, ըստ Նարգիզի՝ պայմանագիր չի էլ եղել, եղել է ընդամենը պայմանավորվածություն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930