Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ֆիլմը փորձ էր՝ խոսելու Փելեշյանի հետ իր լեզվով»․ «Բացակա պատկեր» ֆիլմի առաջին ցուցադրությունը՝ նվիրված համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականին

Նոյեմբեր 23,2023 14:12

«Մոսկվա» կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Բացակա պատկեր» ֆիլմի առաջին ցուցադրությունը՝ նվիրված ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանին:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արտավազդ Փելեշյանի կինը՝ Աիդա Սարգսյանը, կինոաշխարհի ներկայացուցիչներ և կինոսերներ:

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի և «Արև» ֆիլմ-ստուդիայի համատեղ արտադրությամբ: Ֆիլմի շնորհանդեսը կայացել է Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ Արտավազդ Փելեշյանին նվիրված հոբելյանական ցուցադրությամբ, որը կազմակերպել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

«Այս ֆիլմը փորձ էր՝ խոսելու Փելեշյանի հետ իր լեզվով: Կինոյի նյարդը զգացող այս հսկան համաշխարհային կինոպատմության մեջ իր ուրույն ձեռագիրն ունի: Նա իր փոքր պատուհանը բացեց կինոաշխարհում՝ իր արվեստով շատ կարծրատիպեր կոտրելով: Ես հասկացա, որ կինոն կարող է լինել առանց խոսքի, և միևնույնն է՝ դու հասկանաս, թե ինչ է այն ուզում ասել»,- ասել է «Բացակա պատկերը» ֆիլմի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

«Բացակա պատկեր» ֆիլմը սև-սպիտակ է։ Ֆիլմը նկարելիս ռեժիսորն օգտագործել է նաև հատվածներ՝ Արտավազդ Փելեշյանի տարբեր ֆիլմերից։ Դրանք հիմնականում կինոէկրանին են ու տարբեր առիթներով ցուցադրվում են տարբեր քաղաքների կինոդահլիճներում։

«Բացակա պատկեր» ֆիլմի կադրերում  Արտավազդ Փելեշյանը տիկնոջ հետ շրջում է այն վայրերով և քաղաքներով՝ Լիսաբոն, Փարիզ, Լիոն, Երևան, որտեղ Վարպետի հետ հանդիպումներ են կազմակերպվել։ Նրա վարպետության դասերը, խոսքը, կինոցուցադրությունները նկարահանվել են՝ որպես փաստագրական նյութ։

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930