Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Քաղբանտարկյալների զգալի մասը խաղաղ հավաքների մասնակիցներ են, որոնց դեմ ցուցմունքներ են տվել նրանց դեմ բռնություն կիրառած ոստիկանները. Ավետիք Իշխանյան. «Փաստ»

Նոյեմբեր 30,2023 11:30 Share

Անկախ դատական համակարգի ստեղծումը, արդարության հաստատումը 2018 թ.-ին երկրի ղեկը ստանձնած քաղաքական թիմի առաջնահերթություններից էր: Նրանց կառավարման հինգից ավելի տարվա ընթացքում քաղաքացիներից յուրաքանչյուրն ինքը կարող է որոշել՝ արդյո՞ք առանց կոռուպցիայի և արդար Հայաստանում է ապրում: Կարևոր են նաև փորձագետների դիտարկումները, երբ նրանք համեմատում են «նախկին» և «հեղափոխական» իրականությունները: «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի հետ «Փաստը» զրուցել է այս թեմայի շուրջ:

Ձեր դիտարկմամբ, վերջին շրջանում անհատների հանդեպ հետապնդումներն իրենց բնույթը փոխե՞լ են, թե ոչ: Այնպիսի մի փուլ ենք թևակոխել, որ տարակարծությունը քրեորեն հետապնդելի արա՞րք է դարձել:

– Ոչ միայն չեն փոխվել, այլև ավելի սաստկացել են։ Վարչապետ կոչեցյալի կոճակ-պատգամավորները Քրեական օրենսգիրքը լրացնում են արհեստական, միջազգային չափանիշներին հակասող հոդվածներով՝ ընդդիմադիրներին մեղադրանքներ առաջադրելու համար։Այդ հոդվածներից են հանրահավաքի մասնակիցներին ֆինանսապես շահագրգռելը, բռնության կոչը։ Այսօր, ի ամոթ մեզ, Հայաստանում ունենք շուրջ 50 քաղբանտարկյալ, այդ թվում՝ կին և անչափահաս։ Քաղբանտարկյալների զգալի մասը խաղաղ հավաքների մասնակիցներ են, որոնց դեմ ցուցմունքներ են տվել նրանց դեմ բռնություն կիրառած ոստիկանները։ Այո՛, այսօր տարակարծությունը դարձել է քրեորեն հետապնդելի, ինչպես բնորոշ է բռնապետական երկրներին։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել