Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն Երևանի քաղաքապետարան է այցելել

Դեկտեմբեր 04,2023 18:45

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի հետ: Անդրադառնալով ֆրանսիական տարբեր քաղաքների հետ հաստատված ապակենտրոնացված համագործակցությանը՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործընկեր քաղաքների ունեցած փորձն ու այն կիրառելու հնարավորությունը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նկատել է, որ  նման փոխայցելությունները լավ հնարավորություն են՝ խորացնելու երկկողմ հարաբերություններն ու ավելի հստակ պատկերացում կազմելու փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:
Շնորհակալություն հայտնելով ֆրանսիական քաղաքների հետ գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանում ու Երևանում իրականացվող բարեփոխումների օրակարգին:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031