Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանի պատանի բռնցքամարտիկները աշխարհի առաջնությունում նվաճեցին 4 ոսկի, 5 արծաթ եւ 1 բրոնզ ու նվաճեցին թիմային 2-րդ տեղը

Դեկտեմբեր 04,2023 23:55

«Միկա» մարզահամալիրում ավարտվեց բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որտեղ  այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականը գերազանց արդյունք գրանցեց։ Մեր բռնցքամարտիկները վաստակեցին 4 ոսկե, 5 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկով զբաղեցնելով 2-րդ տեղը։

Պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնեցին 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 50 կգ՝ Տիգրան Հովսեփյանը, 66 կգ՝ Արգիշտի Հակոբյանը եւ 75 կգ՝ Ալբերտ Հարությունյանը։

Արծաթե մեդալի արժանացան 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 46 կգ՝ Առնո Դարչինյանը, 52 կգ՝ Արեն Խառատյանը, 60 կգ՝ Անդրանիկ Մարտիրոսյանը, 70 կգ՝ Սամվել Սիրամարգյանը, իսկ +80 կգ քաշային կարգում Տիգրան Խաչատրյանը բավարարվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալով։

Աշխարհի առաջնության մեկնարկի նախօրեին ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Հայաստանի բռնցքամարտիկներն այս տարի բոլոր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ու պաշտոնական մրցաշարներում արդեն իսկ աննախադեպ ցուցանիշ արձանագրել էին՝ ընդհանուր առմամբ  նվաճելով 49 մեդալ։ Այնպես որ, նվաճված մեդալների քանակը եւս 10-ով ավելացնելը հայկական բռնցքամարտի պատմության նոր ռեկորդային նվաճում է։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031