Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Եղոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի մշտական աջակցությունը Հայաստանին

Դեկտեմբեր 05,2023 18:55

Գիտենք, թե ինչ է վերապրել հայ ժողովուրդը վերջին շրջանում: Հայաստան ենք եկել արտահայտելու Ֆրանսիայի քաղաքացիների եւ Եվրոպական խորհրդարանի համերաշխությունը ձեր ժողովրդին, ինչպես նաեւ ասելու՝ մենք չենք մոռանում Հայաստանը. այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանի հետ դեկտեմբերի 5-ին խորհրդարանում կայացած հանդիպման ընթացքում:

Ողջունելով հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ բարձր գնահատել Ֆրանսիայի մշտական աջակցությունը Հայաստանին:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ շրջանակում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Հայ խորհրդարանականները խոսել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացման գործընթացի մասին:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման հայկական կողմի ջանքերին՝ Արման Եղոյանը եւ Արսեն Թորոսյանը հյուրին ծանոթացրել են ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031