Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող էին գումարը չվերցնել». հանրային ճնշումներից հետո ԿԳՄՍՆ-ն բավարարել է դերասանուհու պահանջը, եւ համերգը կկայանա. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 06,2023 10:45 Share

Սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանվածներին ամիսներ շարունակ օգնություն տրամադրող դերասանուհի Անաիս Սարդարյանը օրերս դիմել էր Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար միջոցառում կազմակերպելու համար տարածք տրամադրելու պահանջով։

ԿԳՄՍ փոխնախարարը իր պատասխանում նշել էր, որ արժեւորում եւ կարեւորում է նման միջոցառումները, նաեւ նրանց մասնակցությունը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային ներկայացումներին։

Անաիս Սարդարյանի ինստագրամյան սթորիներից հետո, երբ բողոքի ալիք բարձրացավ, նրան ոչ թե անվճար, այլ վարձակալության սկզբունքով տրամադրել են «Արամ Խաչատրյան» համերգասրահը։ Սրահի վարձակալության համար պահանջել են 1 մլն 300 հազարից մինչեւ 1 մլն 500 հազար դրամ. թե, ըստ պայմանագրի, որքան գումար էր, Անաիսը դժվարացավ ասել։

«Կարող էին էդ գումարը չվերցնել, եւ մենք 1 միլիոն դրամի ավել բոթաս կունենայինք»,- ասաց Անաիս Սարդարյանը: Կարճ ասած, հանրային ճնշումներից հետո ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է դերասանուհու պահանջը, եւ համերգը կկայանա։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել