Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ցանկանում է քրեական պատասխանատվություն սահմանել անջատողական ատրիբուտների ցուցադրման համար

Դեկտեմբեր 12,2023 23:13 Share
dat

«Ազատություն» ռ/կ. Ադրբեջանը ցանկանում է քրեական պատասխանատվություն սահմանել երկրի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված ատրիբուտների և խորհրդանիշների ցուցադրման, տարածման, արտադրության, ձեռքբերման, կրելու կամ փոխադրելու համար։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, այդ մասին ասված է Քրեական օրենսգրքում առաջարկված փոփոխության մեջ, որի համաձայն՝ վերանշյալ արարքը պատժվում է սահմանափակմամբ կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։

Այդ գործողությունները մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարելը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-ից 8 տարի ժամկետով, իսկ օտարերկրյա կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ՝ 7-ից 12 տարի ժամկետով ազատազրկման։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031