Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի անունը դուրս մնացել ՀՀ վերադարձող գերիների նախապես հրապարակված ցանկից

Դեկտեմբեր 13,2023 22:30

Այսօր Ադրբեջանից վերադարձած 32 հայ գերիների հարազատները «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ էին հավաքվել, որտեղ  գերիները  հետազոտվում էին:

«Տղաները բուժզննում են անցնում, դրանից հետո կտեսնենք, այսօր տուն են գնալու» ,- հոսպիտալից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

Նա դիմեց նաեւ հավաքվածներին՝ խնդրելով, որ պահպանեն հասարակական կարգը: Հարցին, թե վերադարձած գերիները  չե՞ն հարցաքննվելու, մարզպետն ասաց՝ այդ մասին տեղեկատվություն չունի. «Մեկ, երկու ժամից դուրս են գալու, դա գիտեմ»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ինչու է լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի անունը դուրս մնացել վերադարձող գերիների նախապես հրապարակված ցանկից, ի պատասխան մարզպետն ասաց. «Ես չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ այդ մասին»:

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանն էլ ասաց, որ 32 գերիների դիմաց ՀՀ-ն տվել է միայն երկու ադրբեջանցի գերիների, մյուս գերիների ճակատագիրն ինչ է լինելու հարցին, պատգամավորը վստահեցրեց՝ հերթով գալու են, ինչպես այսօր 32 գերիները եկան. «Գործընթացը ամենօրյա աշխատանք է: Միանշանակ բոլորը տուն են գալու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031