Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան․ Չեմ զղջում գրառումներիս բովանդակության համար, ինչպես նաև հրաժարվում եմ որևէ ցուցմունք տալ

Դեկտեմբեր 17,2023 10:48

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրում է

«Առավոտը» տեղեկացրեց, որ վարչապետ կոչեցյալը չի բավարարվել սեպտեմբերի  19-ի գրառման համար հարուցված գործով իմ դեմ   առաջադրված մեղադրանքով և հանձնարարել է իր գրպանային ԱԱԾ-ին նոր գործեր պեղել և գտնել։ Նոր քրեական գործն առնչվում է սեպտեմբերի 20-ի գրառումներին։

Ինչպես նախորդ քրեական գործի դեպքում, այս անգամ նույնպես հայտարարում եմ, որ չեմ զղջում գրառումներիս բովանդակության համար, ինչպես նաև հրաժարվում եմ որևէ ցուցմունք տալուց պատվեր կատարող քննիչներին։ Ինչպես հայտարարել եմ, «ցուցմունք» կտամ որպես հերետիկոս դատարանում։ Եվ «ցուցմունքս» ուղղված կլինի ոչ թե դատավոր-ինկվիզիտորին, այլ իմ համախոհներին։ Իսկ թե ինչ կորոշի դատավոր-ինկվիզիտորը, ներեցեք՝ թքած ունենամ։

Հ․Գ․ Ի գիտություն, վարչապետ կոչեցյալին և նրա գրպանային « իրավապահներին»․

-Ինձ չեք ահաբեկի։Այսուհետև շատ ավելի խիստ եմ քննադատելու վարչապետ կոչեցյալին և նրա ստրուկներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031