Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատարակվել է «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր» գիրքը

Դեկտեմբեր 22,2023 17:16

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ  «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿն հրատարակել է «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը:

«Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը հրատարակվել է Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում: Օրերս տեղի է ունեցել հրատարակության շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, անվանի արվեստագետներ, կինոգործիչներ:

 

«Հայկական կինո․ նյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը եզակի հրատարակություն է: Գրքում տեղ են գտել հայ կինոյի կայացման վաղ տասնամյակներին վերաբերող բացառիկ արխիվային նյութեր, որոնց մեծ մասը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ։

600 էջանոց այս գրքում ժողովված են շուրջ 375 փաստաթուղթ, 214 լուսանկար և այլ նյութեր։

Գրքի հեղինակը «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ, կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանն է: Կազմողներն են Գարեգին Զաքոյանը, Մարինա Մարտիրոսյանը, հրատարակիչ՝ «Անտարես» հրատարակչություն:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031