Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապանի օդանավակայանի չվերթները չեղարկվել են եղանակային պատճառներով». Սանոսյանը մոռացե՞լ է թշնամու կրակոցների մասին

Դեկտեմբեր 29,2023 13:34

Կապանի օդանավակայանն այս տարի իրականացրել է 22 չվերթ, տեղափոխվել է 189 ուղեւոր։

«Կապանի օդանավակայանն այս տարի իրականացրել է 22 չվերթ, նկատի ունենք գնալ-գալը։ Տեղափոխել ենք ընդամենը 189 ուղեւոր։ Մեծամասամբ լինում է, որ ինքնաթիռի տոմսերը վաճառված չեն։ Մենք հասկանում ենք՝ ինչու է այդպես, դրա համար շարունակում ենք մեր գրաֆիկով, չենք դադարեցնում չվերթները։ Եվ մենք որոշակի դրական տենդենց տեսնում ենք, հատկապես դեկտեմբեր ամսին, երբ սկսել է ավելանալ»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում  ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ Սյունիքից չվերթները եղանակային պայմաններից ելնելով են չեղարկվում։ «Սյունիքի օդանավակայանը գործարկեցինք, մենք պարբերական չվերթներ ունենք երկուշաբթի ու ուրբաթ օրերին։ Եղել են դեպքեր, որ եղանակային պայմաններով պայմանավորված՝ չվերթները չեն կայացել։ Մենք որոշակի սարքեր-սարքավորումներ կտեղադրենք, 2024 թվականին դա կիրականացնենք ու եղանակային պայմաններից կախվածությունը կփոքրացնենք»,- ասաց նա։

Սանոսյանը հավելեց, որ երբ կտեղադրվեն այդ սարքավորումները, եղանակային պայմաններից կախվածությունը կնվազի, ուղեւորների քանակը կավելանա։

Հիշեցնենք, սակայն, որ Կապանի օդանավակայանի չվերթների չեղարկման պատճառ են եղել նաեւ ադրբեջանական կողմի կրակոցները։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031