Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Ծննդյան ընթրիք Արցախից բռնի տեղահանված և Մասիս քաղաքի համայնքային շինություններում ապաստանած ընտանիքների համար

Հունվար 07,2024 18:08 Share

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան տոնի առիթով կազմակերպվեց տոնին նվիրված ընթրիք՝ Արցախից բռնի տեղահանված և Մասիս քաղաքի համայնքային շինություններում ապաստանած ընտանիքների համար (շուրջ 100 հոգի)։

Սուրբ Ծննդյան խորհրդին նվիրված ավանդական ուտեստները պատրաստվել էին արցախցի ընտանիքների կողմից՝ արցախյան սովորություններին համահունչ։ Տոնական ընթրիքը բացվեց Առաջնորդ Սրբազան Հոր աղոթքով, ապա Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևորականները ընթրիքի մասնակիցներին փոխանցեցին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան Ավետիսը՝ մաղթելով Տիրոջ զորակցությունն ու պահպանությունը։ Հոգևոր հայրերը հորդորեցին որպես քրիստոնյաներ ամուր մնալ հավատքի մեջ՝ պահպանելով հույսը ու Արցախ վերադարձի տեսիլքը։

Թող Աստված օրհնի Արցախի մեր հայրենակիցներին, միջոցառման կազմակերպիչներին և բոլոր աջակիցներին։

ՄԱՍՅԱՑՈՏՆԻ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել