Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաթուղթը փոխանցվել է ԵԽ քարտուղարության համապատասխան ծառայություններին». Բուրիչն՝ ի պատասխան ՀՀ-ում լրագրողին ԱԺ հավատարմագրից զրկելու վերաբերյալ գրության. «Ժողովուրդ»

Հունվար 17,2024 11:00

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին ԱԺ հավատարմագրումից զրկելու կապակցությամբ: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի նամակի՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչն ուշադրություն է հրավիրել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի մասնագիտական իրավունքների խախտման ակնհայտ փաստի վրա:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը, մեր գրությանը ի պատասխան, հայտնել է.

«Փաստաթուղթը փոխանցվել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության համապատասխան ծառայություններին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031