Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիպրոսը չէր կարող անմասն մնալ Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմի կոչին. Կիպրոսից Հայաստան մարդասիրական օգնություն է առաքվել

Հունվար 17,2024 23:03

Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի և քաղաքացիական պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության մեխանիզմով Կիպրոսի Հանրապետությունից Հայաստան մարդասիրական օգնություն առաքելու մասին.

«Կիպրոսը չէր կարող անմասն մնալ Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմի կոչին` հումանիտար օգնություն ուղարկել հայ ժողովրդին Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների արդյունքում վերջին դրամատիկ իրադարձություններից և ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի Հայաստան տեղափոխությունից հետո:

Կիպրոսի Հանրապետությունը արձագանքելով Հայաստանի դիմումին և վերջինիս կողմից Արցախի հայերի ընդունման համապատասխան  ընթացակարգերի ավարտից հետո երեկ՝ հունվարի 16ին, Արցախից տեղահանված փախստականների բուժման համար Հայաստան է ուղարկել Պետական ​​առողջապահական ծառայությունների կազմակերպության կողմից տրամադրված 15200 եվրո արժողությամբ բժշկական ապրանքներ (դեղորայք և բժշկական նյութեր)։

Բեռի առաքումն իրականացվել է երեկ կեսօրին, օդային ճանապարհով ՝ Cyprus Airways ավիաընկերության չվերթով, որն անվճար իրականացրել է տրանսպորտային տեղափոխումը։ Ցանկանում ենք հրապարակայնորեն մեր ջերմ շնորհակալությունը հայտնել այս արժեքավոր աջակցության համար և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կտարածվի նաև այլ մարդասիրական գործողությունների և նախաձեռնությունների վրա»։

 

Հունաստանում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031