Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Փաստաբանը միջնորդեց Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը հետաձգել

Հունվար 18,2024 21:01 Share

Հակակոռուպցիոն դատարանում քաղաքաշինական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի եւ մյուսների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը հետաձգվեց  փետրվարի 12-ին, ժամը 10։00-ին։ Միջնորդությունը նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին ներկայացրեց Վահագն  Վերմիշյանի փաստաբան Ինգա Սարաֆյանը։

Նիստի ավարտին Ինգա Սարաֆյանն Aravot.am-ին ասաց․ «Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանի կողմից կատարվել էր ապացուցման բեռի բաշխում։ Այսօր պետք է ներկայացվեին  ապացույցներ եւ դրանք պետք է հետազոտվեին։ Բայց քանի որ մենք աշխատում ենք թիմով եւ գործում բացի ինձանից ներգրավված է նաեւ փաստաբան Արմեն Մելքումյանը, որը նախորդ նիստերին մասնակցել է, սակայն անհետաձգելի պատճառներով հիմա երկում չէ, մեր խնդրանքն էր նիստը հետաձգել, մինչեւ պարոն Մելքումյանը կվերադառնա։

Մենք նաեւ նշեցինք, որ լրացուցիչ հարցումներ ենք արել, որոնց պատասխաններն ստանալու համար մեզ լրացուցիչ ժամանակ է պետք։ Եվ հնարավոր է, որ հաջորդ նիստի ընթացքում մենք կարողանանք ավելի մեծ ծավալով փաստաթղթեր ներկայացնել՝ հաշվի առնելով գործի առանձնահատկությունը»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել