Լրահոս
Օրվա լրահոսը

Կա նոր կուսակցություն հիմնադրելու գաղափար, սակայն Հայկ Մարությանը հակասություններ չունի «Ազգային առաջընթաց»-ի ղեկավարության հետ. «Հրապարակ»

Հունվար 23,2024 10:15

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ դեռեւս որեւէ հստակ որոշում չկա, սակայն նոր կուսակցություն հիմնադրելու մասով կան քննարկումներ, իսկ այն լուրերը, թե Մարությանը հակասություններ ունի «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավարության հետ, Աբգարյանը հերքեց՝ պնդելով հետեւյալը. «Ընդամենը կուսակցություն բացելու մտադրություն կա, ոչ մի կոնկրետ բան: Դեռ ոչ մի բան հստակեցված չէ: Կարծում եմ, շատ նորմալ է, որ այն ուժը, որը երկու անգամ ընտրությունների է մասնակցել, գալիս է այն գիտակցման, որ ճիշտը նոր կուսակցություն հիմնադրելն է, որպեսզի շուրջդ հավաքվեն քո գաղափարակիցները: Դա շատ բնական գործընթաց է: Ինչ վերաբերում է «Ազգային առաջընթաց» կուսակցությանը, ապա որեւէ հակասություն չկա: Բնական է, որ կա նոր կուսակցություն հիմնադրելու գաղափար»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031