Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման, դիմակայունության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականությունը

Հունվար 29,2024 19:25

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև ձևավորված համընդգրկուն համագործակցությունն ու դրա հետագա ընդլայնման հեռանկարները՝ երկրի կարողությունների ամրապնդման, ժողովրդավարական և սոցիալական զարգացման, ոլորտային ռազմավարություններից և առաջնահերթություններից բխող այլ ուղղություններով։

Երկուստեք կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման և զբաղվածության հնարավորությունների և դիմակայունության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականությունը։

Զրուցակիցները վերահաստատել են  երկկողմ համագործակցության շարունակականության և նախանշված ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031