Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ՝ սոցցանցերում հրապարակված շնամարտի տեսանյութի դեպքի մասին

Հունվար 31,2024 23:50

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է.

«Հունվարի 28-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ռուբիկ Գևորգյանն իր էջում շնամարտի անցկացման տեսանյութ էր հրապարակել:

Շնամարտի անթույլատրելի այս փաստը կենդանասերների վրդովմունքն էր առաջացրել։ Նաև նրանց խնդրանքով՝ դեպքի մանրամասները պարզելու և համապատասխան օրինական ընթացք տալու նպատակով դիմել էի ՀՀ ոստիկանություն։

Ոստիկանության Մուշի բաժնից ստացված պատասխանի համաձայն՝ Արթիկի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ շնամարտի տեսանյութում պատկերված մոխրագույն և սպիտակ շների տերերը հանդիսանում են Ե․ Ս․-ն և Տ․ Մ․-ն, ովքեր մոտ 10  օր առաջ Շիրակի մարզի Գետափ-Սպանդարյան ավտոճանապարհի հարակից հատվածում կազմակերպել են նշված շնամարտը:

Ե. Ս․-ն բաժնում բանավոր հաստատել է վերը նշված հանգամանքը և ներկայացվել է նախաքննական մարմնին։

Ձեռնարկվում են միջոցառումներ Տ. Մ․-ին հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու համար։

Հ․Գ․ Հիշեցո՛ւմ․ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն օրենքով պատժելի արարք է։ Պետք է բացառել այս դատապարտելի դեպքերը, իսկ օրինախախտները ենթարկվեն պատասխանատվության»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031