Լրահոս
Օրվա լրահոսը

Հա՛մ բարեփոխում չեն արել, հա՛մ ուզում են թանկացնել. Անդրանիկ Թևանյան

Փետրվար 08,2024 16:34

Երևան VS Թբիլիսի. քա՛յլ արա

Երևանի փոքրամասնության իշխանությունն ուզում է քաղաքային տրանսպորտը թանկացնել՝ «հիմնավորելով», որ նոր ավտոբուսներ են բերել, և որ միավոր ուղևորափոխադրման ինքնարժեքը շատ բարձր է 100 դրամից:

Իրենք գիշատչական գներ են առաջարկում հպարտ քաղաքացիներին: Օրինակ՝ առաջարկում են 1 տարվա համար մինչև 1.000 ուղևորության դիմաց աբոնեմենտի գին սահմանել 110.000 դրամը:

Համեմատության համար նկատենք, որ Թբիլիսիում 1 տարվա աբոնեմենտի գինը տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու համար (ավտոբուս, մետրո, ճոպանուղի), ընդ որում՝ առանց քանակային սահմանափակումների, կազմում է 250 լարի՝ 37.500 դրամ:

Մեկ այլ համեմատություն:

Քայլարածներն առաջարկում են «70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ: Այսինքն՝ այդ 3 անգամյա օգտագործումը կարժենա 300 դրամ: Թբիլիսիում համանման քարտը նախատեսված է 90 րոպեի համար, առանց քանակային սահմանափակումների և բոլոր տրանսպորտային միջոցներից օգտվելու համար: Գինը կազմում է 1 լարի, այսինքն՝ 150 դրամ: Ի դեպ, այդ քարտը կարող է ձեռքից ձեռք անցնել, այսինքն՝ մեկից ավելի մարդ կարող է օգտվել այդ քարտից:

Այնպես, որ Երևանի ոչ լեգիտիմ իշխանությունները և իրենց ղեկավարը թող չփորձեն լոլոներ կարդալ այն մասին, որ հնարավոր չէ բարեփոխված տրանսպորտի գինը չթանկացնել: Իրենք հա՛մ բարեփոխում չեն արել, հա՛մ ուզում են թանկացնել: «Քաղաքացին թալանի ու տուգանքի մատերիալ չէ» ծրագրի շրջանակներում:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829