Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերընտրվելուց» ընդամենը 2 օր անց Ալիևն իր որդու հետ մասնակցել է Ադրբեջանի ստացած թուրքական արտադրության հեռահար հարվածային անօդաչուների ցուցադրությանը. Կարեն Վրթանեսյան

Փետրվար 09,2024 16:47

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

«Վերընտրվելուց» ընդամենը 2 օր անց Իլհամ Ալիևն իր որդու հետ մասնակցել է Ադրբեջանի ստացած թուրքական արտադրության «Աքինջի» հեռահար հարվածային անօդաչուների ցուցադրությանը։

Ի՞նչ է սա նշանակում։

Նախ, կարող ենք ասել, որ Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է «Ժառանգ» օպերացիան. այն է, իր իշխանությունը վերահաստատելուց անմիջապես հետո Իլհամը մեկնարկ է տվել իր որդու՝ որպես ժառանգի, լեգիտիմացման գործընթացի։
Երկրորդը, ռազմական համազգեստով լինելը, նշանակում է, որ Հեյդարին ներկայացնում են՝ որպես ապագա ռազմական առաջնորդ, ընդ որում Թուրքիայի հետ դաշնակցությունը շեշտող միջոցառմանը։

Ադրբեջանը հիմա մտել է մի փուլ, որում նավթի արդյունահանումը կայուն նվազում է, իսկ մոտ 3 տարուց այդ կայուն նվազումը վերածվելու է անկման։ Ալիևների դինաստիայի իշխանության հիմնական հենասյունը հենց նավթն էր։

Արցախի զավթմամբ Ալիևը վերալեգիտիմացրեց իրեն՝ որպես երկրի ղեկավար, բայց նավթային եկամուտների անխուսափելի անկումը թույլ չի տա լեգիտիմության այդ «վարկը» փոխանցել որդուն։

Եւ նշանակում է, որ Իլհամը, եթե ցանկանում է իր ցեղի իշխանությունը պահել, ապա պետք է իր որդու տակ նոր հաղթանակներ դնի։

Այսինքն Իլհամի հաշվարկը շատ պրագմատիկ է և զուրկ էմոցիաներից. Հայաստանի դեմ ագրեսիան նրա համար շատ ավելի կարևոր նշանակություն ունի, քան զուտ ծավալապաշտությունը կամ հայատյացությունը կամ վրեժ լուծելը…

Եւ ըստ այդմ էլ պետք է հասկանալ, որ անվերջ զիջումներով Ադրբեջանի գալիք հարձակումը Հայաստանի վրա զսպել անհնարին է, որովհետև Ալիևներին իրենց իշխանությունը շարունակելու համար հենց հարձակում է պետք՝ շոշափելի հաղթանակով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829