Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում շտկումներ են արվել

Փետրվար 09,2024 17:22

Հիմք ընդունելով Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված դասագրքերի բովանդակության և կազմարարության վերաբերյալ հանրության արձագանքները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդիպումներ և քննարկումներ է կազմակերպել դասագրքերի հեղինակների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Քննարկման արդյունքում ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարել է դասագրքերի հեղինակներին՝ դասագրքերում առկա վրիպակների, անհամապատասխանությունների վերաբերյալ կազմել ներդիրներ և պարզաբանումներ:

«Մարի հրատարակչություն» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Անգլերեն» առարկայի դասագրքում և «Անտարես» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», 7-րդ դասարանի «Գրականություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի հեղինակների կողմից ներկայացվել է տեղեկատվություն դասագրքերում առկա վրիպումների, անճշտությունների և բացթողումների վերաբերյալ:

Դրանք նախարարությունում քննարկվել են և ներկայացվել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ՝ ըստ անհրաժեշտության ներդիր ստեղծելու և դրանք դասագրքերին  կից ներառելու նպատակով: Զուգահեռաբար վերոնշյալ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները շտկվել են հեղինակների կողմից և տեղադրվել ԿՏԱԿ-ի և Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի կայքերում:

«Աստղիկ գրատուն» ՍՊԸ-ն իր կողմից տպագրված 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը», 5-րդ դասարանի «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Բնություն», 7-րդ դասարանի «Հայոց լեզու», «Երկրաչափություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում իրականացրել է QR կոդերի շտկում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829