Լրահոս
Օրվա լրահոսը

Երբևէ լսե՞լ եք, որ նրանք հայտարարեն, թե իրենք են մեղավոր այս կամ այն միջադեպի համար. Դավիթ Մանուկյան

Փետրվար 13,2024 21:21

Թալինի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թե որքան սադրանքներ ու հարձակումներ է Ադրբեջանը իրականացրել ՀՀ սահմանների վրա՝ դժվար է հաշվել, բայց դուք երբևէ լսե՞լ եք, որ նրանք հայտարարեն, թե իրենք են մեղավոր այս կամ այն միջադեպի համար։

Երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածած՝ չմտածված, անհեռատես ու թշվառ հայտարարությունը, Ադրբեջանին, ինչ-որ իմաստով լեգիտիմություն տվեց կրակ բացել հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով ունեցանք 4 զոհ։ Փոխանակ միջոցներ ձեռնարկեն մեր զինծառայողներին թշնամու հնարավոր սադրանքից պաշտպանելու համար, անմտածված հայտարարություններ են տարածում էլ ավելի մեծ ռիսկի տակ դնելով նրանց։

Այսօր անգամ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՀՀ ԱԳ նախաարար Արարատ Միրզոյանի հետ Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ներքին Հանդի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի բացած կրակին, նշել է, թե դա  արձագանք էր «հայկական կողմից արձակված կրակին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829