Լրահոս
Օրվա լրահոսը

Մալխաս Ամոյանը նվաճեց Եվրոպայի իր երրորդ ոսկին

Փետրվար 13,2024 23:00

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակիչ գոտեմարտում 7։0 հաշվով առավել քան վստահ հաղթանակ տարավ թուրք Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ ու երրորդ տարին անընդմեջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Մինչ այդ մեր երկրին առաջին մեդալը, ճիշտ է՝ բրոնզե, բերել էր 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը։ Երիտասարդ ըմբիշը մեծահասակների իր առաջին մայրցամաքային առաջնությունում սփոփիչ գոտեմարտում ժամանակից շուտ առավելության էր հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեֆան Գրիգորովի նկատմամբ։ Հատկանշական է, որ Խաչատրյանը ավելի վաղ  13։5 հաշվով պարտության էր մատնել թուրք Ադեմ Ուզունին՝ այդպիով վերջինին զրկելով Եվրոպայի չեմպիոնի կոչումից։

Վաղը Եվրոպայի իր յոթերորդ ոսկե մեդալի համար գոտեմարտելու է նաեւ մեր «Ճերմակ արջը»՝ Արթուր Ալեքսանյանը։ Նրա մրցակիցը Մագոմեդ Մուրթազալիեւն է։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829