Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ մեկը չի կարող արգելել լրագրողին կատարել իր աշխատանքը, առավել ևս՝ նրա հասցեին հանդես գալ անթույլատրելի բառամթերքով և հատկապես՝ հայերիս համար սրբազան այդ պանթեոնում. ՀԺՄ

Փետրվար 20,2024 15:11

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող «24News.am» լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի ու օպերատոր Ասատուր Ասլանյանի նկատմամբ արգահատելի, անթույլատրելի վարքագիծ է դրսևորել Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի անդամը:

Լրատվամիջոցի աշխատակիցները Եռաբլուրում լուսաբանում էին Արցախյան շարժման մեկնարկի 36-րդ տարեդարձի օրը: Եռաբլուրի այցելուների թվում են եղել նաև Արցախի նախագահն ու նրա թիկնազորը:

Ի սկզբանե լրատվամիջոցի աշխատակիցները տեղեկացված են եղել, որ Սամվել Շահրամանյանը չի ցանկանում հարցազրույց տալ, և ընդամենը ուղիղ եթերում հեռարձակել են նրա այցը: Սակայն Արցախի նախագահին ուղեկցող անձն անգամ դա չի հանդուրժել և ուղիղ եթերում հայհոյել է կայքի օպերատորին և լրագրողին՝ փորձելով խոչընդոտել վերջիններիս աշխատանքը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է նման վարքագիծը: Լրագրողը պետք է կարողանա իր աշխատանքն անխոչընդոտ իրականացնել ցանկացած պարագայում, ցանկացած վայրում, եթե դրա համար չկան օրենքով սահմանված արգելքներ: Որևէ մեկը չի կարող արգելել լրագրողին կատարել իր աշխատանքը, առավել ևս՝ նրա հասցեին հանդես գալ անթույլատրելի բառամթերքով և հատկապես՝ հայերիս համար սրբազան այդ պանթեոնում:

Յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է բացառի նման իրավիճակի հնարավորությունը, պիտի կարողանա կառավարելի դարձնել իր շրջապատի վարքագիծը, քանի որ այդ միջադեպերն առաջին հերթին ստվերում են հենց իրեն՝ պաշտոնյային: 

Հայաստանի Ժուռնալիստների միություն  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829