Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Քայլեր չեք ձեռնարկում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության արդյունքում հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք․ ՀՀԿ երիտթեւի ցույցն ԱԳՆ-ի մոտ

Փետրվար 20,2024 15:40

«2018 թվականից ի վեր այս շենքում ընդմիջում է: Դուք ոչնչով չեք զբաղվում, քայլեր չեք ձեռնարկում, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության արդյունքում հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք: Ձեր վարած քաղաքականության արդյունքում է, որ այսօր Արցախը՝ երեք հազար տարվա մեջ առաջին անգամ հայաթափվել է: 2018 թվականից ի վեր, դուք ՀՀ քաղաքացիների հաշվին զբաղվում եք վճարովի տուրիզմով, դուք այդ շենքը դարձրել էք տուրիստական գործակալություն»,- այսօր Արցախյան շարժման 36 ամյակի օրը՝ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հենրիխ Դանիելյանը:

Young members of the Republican Party of Armenia hold a protest action in front of the RA Ministry of Foreign Affairs

ՀՀԿ-ական երիտասարդները ԱԳՆ շենքի մոտ ցույցի էին եկել Արցախի հայաթափումից հետո Բաքվի բանտերում հայտնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկարներով: Եկել էին հայտարարելու, որ հայկական Արցախի էջն իրենց համար փակված չէ, որ այդ մարդիկ ունեն իրենց սատարումը, որ չեն լռել, չեն լռելու, չեն համակերպվել եւ չեն համակերպվելու:

Young members of the Republican Party of Armenia hold a protest action in front of the RA Ministry of Foreign Affairs

Young members of the Republican Party of Armenia hold a protest action in front of the RA Ministry of Foreign Affairs

«Ադրբեջանն էր, որ ասում էր՝ Արցախն Ադրբեջան է, ձեր իշխանությունը ՀՀ միակ իշխանությունն է, որը հայտարարում է՝ Արցախն Ադրբեջան է: Դուք ոչ թե ՀՀ քաղաքացու, այլ Ադրբեջանի շահերն եք սպասարկում: Այսօր մարդիկ Վարդենիսում, Սյունիքում, Ջերմուկում, անգամ Երեւանում անվտանգ չեն: Ձեր հայտարարած զրոյական կետի արդյունքում Արցախն այսօր հանձնված է, ՀՀ-ն վտանգի առջեւ է, դուք փորձում եք փոխել մեր Սահմանադրությունը, զինանշանը»,- ասաց Հենրիխ Դանիելյանը:

Young members of the Republican Party of Armenia hold a protest action in front of the RA Ministry of Foreign Affairs

ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ Աշոտ Անդրեասյանն էլ հայտարարեց, որ ՀՀ ԱԳՆ-ի շենքում նստած մարդիկ միշտ պետք է իմանան՝ «իրենց դավաճանությունը մատնանշվելու է միշտ». «36 տարի առաջ մեզնից մեծ սերունդը ազատագրեց Արցախը, իսկ այս շենքում նստածները 6 տարի է՝ մսխում են մեր պետությունն ու պետականությունը: Երբ Արցախը կապիտուլացվում էր, այստեղ նստած մարդիկ լացակումած դեմքերով ասում էին՝ մեր հայրենակիցներին ոչնչով չենք կարող օգնել»:

Young members of the Republican Party of Armenia hold a protest action in front of the RA Ministry of Foreign Affairs

«2018-ից ՀՀ-ն փոխեց իր արտաքին քաղաքականությունը՝ բանակցող պետությունից դառնալով բանակցման ենթակա երեւույթ»,- սա էլ ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ Հակ Դերզյանի կարծիքն է:

«Մեր հայրենակիցները պետք է ընտրեն՝ իրենք ցանկանում են դառնալ թուրքական եւ ադրբեջանական ռետին՝ դառնալով հայոց պետականության, Արցախի, ցեղասպանության եւ մեզ հետ կապ ունեցող ամենակարեւոր դեպքերի եւ արժեքների էջերը ջնջո՞ղը, թե՞ ցանկանում են վերցնել հայկական գրիչը եւ գրել հայոց պատմության նոր էջերը»,- հարց հնչեցրեց Հայկ Դերզյանը՝ հավելելով, որ ՀՀ գործող իշխանությունները վախենում են, վախենում են Արցախ բառից, անգամ ԼՂՀ-ին վերաբերվող հատվածը ԱԳՆ կայքից հանում են, 2018 թվականից ի վեր, նրանք չեն խոսել հայոց ցեղասպանության մասին, անգամ խոսում են ցեղասպանությունը մոռանալու եւ ինչ-որ նոր էջ բացելու մասին:

ՀՀԿ-ականները ԱԳՆ-ի պաշտոնյաների համար խաղեր էին բերել՝ դոմինո, թենիս եւ այլն

«Ասելով՝ Արցախն Ադրբեջանի մաս է, ՀՀ իշխանությունն ուզում է ասել, որ Վազգեն Սարգսյանը եւ մեր բոլոր հերոսները՝ սկսած արցախյան առաջին պատերազմից, վերջացրած 44-օրյա պատերազմով, զավթիչներ են: Մենք այստեղ ենք, որ ցույց տանք՝ հանուն ոչնչի չի արվել այն ամենն, ինչ արվել է 1990-ականներից: ՀՀ ԱԳՆ-ն, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքին մահակ է աշխատում, իսկ այս դեպքում՝թուրքական եւ ադրբեջանական ջնջոց, վաղ թե ուշ կուլակաթափվելու է թուրքական եւ ադրբեջանական դեմքերից»,-ասաց ընդդիմադիր երիտասարդը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829