Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ գործընկերոջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում»․ Սուրեն Պապիկյան

Փետրվար 23,2024 14:49

«Գաղտնիք չեմ լինի բացած, եթե հիշեցնեմ, որ 2022-ի սեպտեմբերի դեպքերից հետո ՀՀ-ն իր զինված ուժերի և ռազմատեխնիկական համագործակցությունը դիվերսիֆիկացնելու խնդիր դրեց իր առաջ»,- Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց՝ առաջին անգամ է, որ դրա մասին սկսեցին բարձրաձայնել։ Նաև ասաց՝ ինչպես հեռավոր Արևելքում ՀՀ-ին առաջինն արձագանքեց Հնդկաստանը, Եվրոպայի՝ մեր գործընկերներից մեզ առաջինն արձագանքեց մեր բարեկամ Ֆրանսիան․ «Ֆրանսիայի հետ այս ոլորտում մեկուկես տարվա համագործակցությունը ՀՀ-ի համար ունի շատ կարևոր նշանակություն։ Եվ մեկուկես տարվա ընթացքում հաջողվել է էական առաջընթաց գրանցել։ Մեր գործընկերությունն առաջիկա տարիների համար մեզ հնարավորություն է տալու երկարաժամկետ պլանավորում իրականացնել»։

Փաստմանը՝ ՀՀ-ն ՌԴ-ի հետ ունի ՀՕՊ միասնական պաշտպանության համակարգի մասին պայմանագիր և հարցին՝ ՀՕՊ միջոցներ եք վաճառում ՀՀ-ին, այդ պայմանները հաշվի առե՞լ եք, դրանք կիրառելու հետ կապված խնդիր չե՞նք ունենա, Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն պատասխանեց․ «Կարծում եմ՝ այն դիրքորոշումը, որն արդեն ներկայացրեց ՀՀ ՊՆ նախարարը և որ պարոն վարչապետը՝ Փարիզում՝ ԱԺ-ում, նշանակում է, որ դիվանագիտական հենքը կա։ Կան պարտավորություններ, որոնք ընդունվում են բոլորի կողմից։ Ինչպես նախարարն ասաց՝ Երևանն իրավունք ունի թեքվել դեպի այն գործընկերները, որոնք վստահելի են»։

Սուրեն Պապիկյանը հավելեց․ «ՀՀ-ի ՀՕՊ համալրումը ՀՀ սեփական հակաօդային պաշտպանությունն ունենալու մասին է և մեր երկնքի անվտանգության ապահովման մասին է։ Որևէ գործընկերոջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829