Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ադրբեջանի վարչախումբը ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շառլ Ազնավուրի հուշարձանը

Փետրվար 27,2024 22:22

Ադրբեջանի վարչախումբը ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շառլ Ազնավուրի հուշարձանը, որը կանգնեցվել է անվանի երգչի 100 ամյակի կապակցությամբ 2022 թվականին:

Ստորեւ լուսանկարներում՝ Շառլ Ազնավուրի հուշարձանը եւ այդ նույն վայրը այս տարվա հունվար ամսին: Ավելի վաղ ապամոնտաժվել են գրող Հակոբ Հակովյանի, ազգային բարերար Ալեք Մանուկյանի, ռուսական համայնավար առաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանի, սովետական զինվորականներ Ադմիրալ Իսակովի, Անատոլի Զինեւիչի, Քրիստաֆոր Իվանյանի եւ այլոց հուշարձանները: Ապամոնտաժվել է նաեւ Արցախի Հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը՝ Ստեփանակերտի նույնանուն պուրակում: Համացանցում հրապարակվող նյութերից տեղեկանում ենք նաեւ, որ վանդալիզմի են ենթարկվում արցախյան ազատամարտում զոհվածների գերեզմանները:

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829