Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ցանկացած խաթարում լուրջ հետևանքներ կունենա. ԱՄՆ Պետդեպ. Radar Armenia

Մարտ 01,2024 21:40

«ԱՄՆ-ն մեծապես աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ցանկացած խաթարում լուրջ հետևանքներ կունենա»,- հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտից՝ ի պատասխան Radar Armenia–ի հարցման։

Radar Armenia-ն հետաքրքրվել էր, թե արդյո՞ք կա թեժ հակամարտության վտանգ, և ԱՄՆ-ն ինչպե՞ս կարձագանքի, եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացնի Հայաստանի նկատմամբ:

Ըստ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության՝ իրենք մշտապես ընդգծում են «ակնկալիքները, որ ուժի կիրառումն անընդունելի է, և ուշադրությամբ հետևում են իրավիճակին»։ «Հայաստանը մտերիմ գործընկեր և բարեկամ է։ Մենք աշխատում ենք ՀՀ իշխանությունների հետ՝ ամրապնդելու Հայաստանի քաղաքական ու տնտեսական անվտանգությունը»,- նշված է Պետդեպարտամենտի պատասխանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031