Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Սասունցի Դավիթ» արձանի վնասված հատվածը ամրացվել է

Մարտ 06,2024 22:55

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները  ամրացրել են «Սասունցի Դավիթ» հուշարձանի վնասված հատվածը։

«Պաhպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կապ է հաստատել «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ,  գործակցությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ հարցին լուծում տալու ուղղությամբ։

Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում  ընդգրկված «Սասունցի Դավիթ» արձանի ձիու պոչի զարդարանքի մաս կազմող դետալը վնասվել էր օրեր առաջ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031