Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ, որ մոտ ապագայում ՀՀ-ում ու Իրանում բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր կլինեն»․ Սյունիքի մարզպետ

Մարտ 09,2024 16:19

Մարտի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերությունների ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Ռ․ Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշեց, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարևոր են մարզի համար․ «Վստահ եմ, որ մոտ ապագայում ՀՀ-ում ու ԻԻՀ-ում բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր կլինեն, և ես՝ որպես Սյունիքի մարզի ղեկավար, պատրաստ եմ անել առավելագույնը։ Սյունիքում արդեն իսկ խոշորագույն ծրագրեր ունենք, որոնք իրականացվում են իրանական կազմակերպությունների կողմից»։

Հյուպատոս Վարամինը նշեց, որ հյուպատոսարանի գործունեության ընթացքում սա տվյալ ոլորտում ամենամեծ պատվիրակությունն է, որ այցելել է տարածաշրջան։

Հանդիպման ընթացքում ԻԻՀ-ից ժամանած հյուրերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ընկերության գործունեության ոլորտը, մարզի հետ հնարավոր համագործակցության հետաքրքրությունների շրջանակը, այստեղ ներդրում ունենալու, տարածաշրջանի տնտեսության զարգացմանը մասնակցելու ցանկությունը։

Ներկայացվող ոլորտներն էին շինարարությունը, գյուղատնտեսությունը (անասնաբուծություն, բանջարաբուծություն), քարի վերամշակումը, մեքենաշինությունը, հանքարդյունաբերությունը, ճարտարապետությունը, սպանդանոցային ենթամթերքի վերամշակումը և այլն։

Իրանցի տնտեսվարողներին հետաքրքրում էր նաև յուրաքանչյուր ոլորտի՝ այստեղ եղած ներուժը, զարգացման ու տեղի գործարարների հետ փոխգործակցության հնարավորությունները։

Սյունիքի մարզպետը պատասխանեց նրանց հարցերին ու կոնկրետ առաջարկներ արեց, թե ինչ ճանապարհներով կարելի է կյանքի կոչել համատեղ փոխշահավետ աշխատանքը՝ փոխանակելով տեղեկատվություն, սերտացնելով համագործակցությունը, ինչպես նաև հայ ու իրանցի տնտեսվարողների միջև ուղղակի կապեր ստեղծելով։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031