Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն ընդդեմ որեւէ երկրի, առավել եւս՝ ընդդեմ ՌԴ-ի, ոչինչ չի անում». Վաղարշակ Հակոբյան

Մարտ 11,2024 16:12

«ՀՀ-ն ընդդեմ որեւէ երկրի, առավել եւս՝ ընդդեմ ՌԴ-ի, ոչինչ չի անում, որովհետեւ մինչեւ այս պահը համարվում ենք Ռուսաստանի դաշնակից եւ միեւնույն տնտեսական բլոկում գտնվող երկիր: Այն գնահատականը, որ մեր ինչ-որ քայլ ուղղված է ՌԴ-ի դեմ, դրանք սադրանքներ են ու իրականության հետ կապ չունեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Նա ասաց, որ իրենք միայն աշխատում են ի նպաստ ՀՀ-ի, ոչ թե որեւէ երկրի դեմ. «ՀՀ-ն ունի միջազգային բազմաթիվ գործընկերների հետ համագործակցություն, նաեւ ՌԴ-ի, ԵԱՏՄ անդամ երկրների, Մերձավոր Արեւելքի, Իրանի, Հնդկաստանի հետ եւ այլն»:

Պատգամավորը հիշեցրեց, որ ՌԴ-ն այստեղ ունի ռազմաբազա, ունենք երկարամյա համագործակցության պատմություն. «Բազմաթիվ խրթին հարցեր կան մեր հարաբերություններում, գնահատականներ կան, որոնք մենք կարող ենք չկիսել, չհամաձայնել, բայց իրականության մեջ մենք ունենք շատ լավ համագործակցություն»:

Որպես ապացույց՝ նա նշեց արտահանման ավելացման ցուցանիշները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031