Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՌԴ ՔԿ-ի, ահաբեկչության հետեւանքով զոհվել է 93 մարդ եւ 100-ից ավելի վիրավոր կա

Մարտ 23,2024 15:10

РИА Новости-ն տեղեկացնում է, որ ուրբաթ երեկոյան «Կրոկուս Սիթի Հոլլում», որտեղ պետք է կայանար «Պիկնիկ» համույթի համերգը, պարտեր են ներխուժել համազգեստավոր, բայց առանց դիմակների առնվազն երեք անձինք: Հանցագործները ինքնաձիգներից դիմահար կրակել են մարդկանց վրա եւ հրկիզող սարքեր են նետել: Քննչական կոմիտեի տվյալներով, զոհվել է 93 մարդ: Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը հրապարակել է  41 զոհվածի անուն: Հայտնի է նաեւ, որ կա 100-ից ավելի տուժած քաղաքացի:

Քննչական կոմիտեն ահաբեկչության հատկանիշներով քրեական վարույթ է հարուցել: Տեղում աշխատում են  ուժային գերատեսչությունների աշխատակիցները:

Շաբաթ օրը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է  11 մարդու, այդ թվում՝ ահաբեկչության անմիջական չորս մասնակիցներին ձերբակալելու մասին:

Հատուկ ծառայությունների տվյալներով, չորս կասկածյալներին ձերբակալել են Բրյանսկի մարզում: Ահաբեկչությունն իրականացնելուց հետո նրանք ցանկացել են թաքնվել մեքենայով եւ հատել ռուս-ուկրաինական սահմանը: Ահաբեկիչները կապեր են ունեցել Ուկրաինայում եւ գործածել են նախապես թաքստոցում պահված զենք:

Ահաբեկիչները տեղափոխվել են Մոսկվա: Ներկայումս որոնվում են օժանդակողները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031