Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սրբազան. «Եթե ազգային մի կառույց ունենք մնացած, դա եկեղեցին է, ու դրա համար պետք է հաշվի նստել Հայ եկեղեցու հետ»

Մարտ 24,2024 17:53

Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը, խոսելով Հայոց պետականության եւ ազգիպահպանման գործում ունեցած դերակատարության մասին, ասել է. «Հայ եկեղեցին գիտի՝ որ քայլը երբ անի: Ու Հայ եկեղեցին չի էլ քննադատում այլ հայացքներ ունեցողներին: Ոչ, Հայ եկեղեցին ասում է՝ հայ ազգի շահը սա է ենթադրում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ հայ ազգի շահը ի նկատի ունի: Այնպես որ պետք չէ Հայ եկեղեցին իջեցնել կուսակցության մակարդակի: Պետք է հասկանալ՝ որ հարցի վերաբերյալ ենք մենք Մայր Աթոռի դիրքորոշումն ակնկալում: Երբ որ ազգի լինելիությանը վերաբերող հարցերի մասին է խոսքը, Մայր Աթոռն այդ ժամանակ իր խոսքը պիտի ասի: Ու չենք կարող այդ ժամանակ հաշվի չառնել այս կառույցին, որովհետեւ եթե ազգային մի կառույց ունենք մնացած, դա եկեղեցին է՝ իր 1700-ամյա փորձառությամբ: Մեր անկախությունը քանի՞ տարեկան է՝ 30: Կհամեմատե՞նք 30 տարվա փորձառությունը եկեղեցու 1700-ամյա փորձառության հետ: Ի վերջո, եկեղեցին ինչերի՞ միջով է մեր ազգին անցկացրել ու բերել, հասցրել մեր օրեր: Դրա համար պետք է հաշվի նստել Հայ եկեղեցու հետ, Հայ եկեղեցու պետի հետ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031