Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ եւ ազգությամբ ռուս երկու լրագրողների բերման ենթարկեցին». The armenian report կայքի լրագրող 

Մարտ 24,2024 17:48

The armenian report կայքի լրագրող  Անի Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ոստիկանները նաեւ իրեն ու եւս երկու օտարերկրացի լրագրողի են բերման ենթարկել:

«Առավոտյան «Մարտական եղբայրությունը» պատրաստվում էր գնալ Ոսկեպար ու մեզ տեղյակ էին պահել, որպեսզի լուսաբանենք: Ես եւ ինձ հետ նաեւ ազգությամբ ռուս երկու լրագրողներ, որոնք եվրոպական լրատվամիջոցների համար են աշխատում, պետք է գնայինք Ոսկեպար՝ հավաքը լուսաբանելու:

Պայմանավորվածության համաձայն՝ 3 լրագրողներս նստեցինք մեքենան: Առավոտյան 9-ի միջակայքում շարժվեցինք, Սեւանի ճանապարհին խաղատուն կա, դրա մոտ երկու մեքենայով պարեկները կանգնեցրին մեր մեքենան, վարորդից պահանջեցին փաստաթղթերը, վարորդը ներկայացրեց: Հարցրեց՝ ինչ խնդիր կա, ասացին՝ կասենք: Քիչ անց եւս մեկ պարեկային մեքենա մոտեցավ:

Եկան ու ասացին, որ իբր մեզ տեղափոխող մեքենան հետախուզման մեջ է, եւ մեզ բոլորիս բերման ենթարկեցին: Ես ասացի, որ լրագրողներ ենք, գնում ենք լուսաբանելու, սակայն մեզ տեղափոխեցին բաժին, անգամ զանգի հնարավորություն չտվեցին: 6 ժամ պահելուց հետո՝ 3:20 նոր ազատ արձակեցին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031