Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Դըկոտինյին և Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներն այցելել են ԵՄ առաքելության Մարտունիի գրասենյակ

Մարտ 27,2024 16:48

ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի էջից տեղեկանում ենք. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակության հետ այցելել է ԵՄ առաքելության Մարտունիի գրասենյակ։


«Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին:

Նրանց ներկայացրինք ԵՄ առաքելության գործունեություն այս տարածքում և Սոթքի ոսկու հանքավայրի շրջակայքում անվտանգության հետ կապված զարգացումները»,- նշված է ՀՀ-ում ԵՄ առաքելության գրառման մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031