Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական գաղտնի տեղեկություններ ստանալու թույլտվության համար դիմած պաշտոնյայի դիպլոմը կեղծ է եղել. քրեական վարույթ է նախաձեռնվել

Մարտ 29,2024 17:13

Aravot.am-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքապետարանի գյուղատնտեսության եւ քաղաքաշինության վարչության պետ Կարեն Մխիթարյանի դիպլոմը ճանաչվել է կեղծ ու քրեական վարույթ է նախաձեռնվել:

Դիպլոմի կեղծ լինելու հանգամանքը ի հայտ է եկել, երբ վերջինս պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու 2-րդ ձևի թույլտվություն ստանալու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ, որը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից ուղարկվել է ՀՀ ԱԱԾ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրումը համաձայնեցնելու համար: Մխիթարյանը իր կողմից ներկայացված հարցաթերթում նշել է, որ 2005-2009թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանը, տնտեսագիտություն մասնագիտությամբ և ներկայացրել հիշյալ համալսարանի համապատասխան գրանցահամարով դիպլոմի պատճեն: Ստուգման արդյունքում պարզվել է, որ ներկայացված գրանցահամարով դիպլոմը կեղծ է:

Համայնքի ղեկավար կազմից մեր զրուցակիցը, որը չցանկացավ, որ անունը նշենք, մեզ փոխանցեց, որ Մխիթարյանը ի պաշտոնե պետական գաղտնիքի տիրապետող անձ է, պետական գաղտնիքին տիրապետելու համար հատուկ մուտք ուներ:

Մեր զրուցակցի խոսքով, Մխիթարյանն իրոք սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, իսկ թե ինչու է դիպլոմը կեղծ համարվել, հուսով է՝ վարույթ իրականացնող մարմինը քննություն կիրականացնի ու թյուրիմացությունը կպարզաբանվի:

«Վստահ եմ, որ թյուրիմացություն է: Փաստաթղթաշրջանառությունների մասին է խոսքը, ինքը պետական լուրջ գաղտնիքների չի տիրապետում, իրեն կարող են փաստաթուղթ ուղարկեն, համապատասխան գործողություններ անի, հետ ուղարկի այդ համակարգով» ,- ասաց մեր զրուցակիցը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031