Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին

Մարտ 29,2024 17:47

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որը Մայր Աթոռ էր ժամանել ստանձնելու արգենտինահայ ձեռնարկատեր Խուան Պաբլո Մարկարյանի զավակի կնքահայրությունը։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին՝ բարձր գնահատելով, որ իրենց զավակի մկրտությունը կազմակերպում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց նվիրյալ հայորդիներին Հայրենիքին ու Հայ Եկեղեցուն մշտապես աջակցելու համար՝ գոհունակությամբ արձանագրելով, որ հայ ժողովուրդն ունի այսպիսի արժանավոր զավակներ, ովքեր հայանպաստ զանազան նախաձեռնություններով զորակցում են հայրենի երկրին:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ազգային կյանքը հուզող մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031