Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ մաթեմատիկ դառնալս՝ կիթառս միշտ հետս է եղել». սահմանապահ Խաչիկ գյուղի դպրոցի մաթեմատիկոս-երաժիշտը․ Marzer.am

Մարտ 31,2024 19:32

Marzer.am – 26-ամյա Ռուբիկ Քարամյանը «Դասավանդիր Հայաստան» ծրագրով արդեն երկու տարի է, ինչ մաթեմատիկա է դասավանդում Վայոց ձորի մարզի Խաչիկ սահմանապահ գյուղում։ Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն է ավարտել, իսկ մագիստրատուրան՝ ԵՊՀ մանկավարժության եւ կրթության զարգացման կենտրոնում։ Ռուբիկը ծննդյան օրը՝ մարտի 31-ին թողարկել է իր նոր երգը` «Ծովն ու գիշերը»։

Խոսքերի ու երաժշտության հեղինակը ինքն է, ասում է՝ 11-րդ երգն է, բայց «սա կատարելություն է»։ «Անկեղծ ոչ մեկին երգը նվիրված չի, ուղղակի բառերը որ գալիս են մտքիս՝ գրառում եմ»,-ասում է Ռուբիկ Քարամյանը։

Իսկ մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է, հետեւաբար մաթեմատիկոսները չոր ու խիստ բնավորություն են ունենում։ Հարցնում եմ՝ մասնագիտությունը չի խանգարում արվեստով զբաղվելուն, ստեղծագործելուն։ «Մինչեւ մաթեմատիկ դառնալս՝ կիթառս միշտ հետս է եղել։ 15 տարեկանից ստեղծագործում եմ»,-ասում է մաթեմատիկոս Քարամյանը։

Իսկ  տարիներ անց՝ մաթեմատիկոս-գիտնական Ռուբիկ Քարամյանը կհաղթի՞, թե՞ ստեղծագործող-երաժիշտ Ռուբիկ Քարամյանը՝ դժվարանում է պատասխանել։ Ասում է՝ ժամանակը ցույց կտա։

Հարցազրույցներ չի սիրում տալ, պարզապես առաջարկում է լսել նոր երգն ու խիստ չդատել։

Երազում է մի օր երգի տեսահոլովակը նկարահանել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավ սկզբնական կետեր` ձայն կա, տաղանդ կա: Մնացածը խառնվածքի հարց է:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031