Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին․ նախկին տնօրենը յուրացրել է դպրոցի պլանշետները

Փետրվար 09,2023 14:45

Aravot.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 6-ին ԱԳ և ԸԲԿ խմբի ավագ օ/լ Շահնազարյանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ օպերատիվ տեղեկություններն իրացնելով, պարզվել է, որ 2020-2021թթ. «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի կողմից որպես նվեր Սարիգյուղ բնակավայրի միջնակարգ դպրոցին տրված թվով 21 հատ «Լենովո» տեսակի պլանշետները չեն մուտքագրվել դպրոցի հիմնական միջոցների հաշվեկշռում։

Ըստ նույն աղբյուրի՝  նշված 21 պլանշետներից հայտնաբերվել է 18 -ը, իսկ 3 հատը Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Լ․ Ռ-ն վերցրել է։

Հաղորդումը, զեկուցագիրը, ամփոփագիրն ու կից փաստաթղթերն ուղղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728