Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը ահազանգ է ստացել 11-ամյա աղջկան գրտնակով ծեծելու, երեխայի գլուխը պատին տալու վերաբերյալ

Ապրիլ 01,2024 22:44

Aravot.am-ի տեղեկություններով՝ 2024 թվականի մարտ ամսին Երեւանի մի քաղաքացի ահազանգել է ՄԻՊ թեժ գիծ՝ հայտնելով, թե Երեւանի բնակիչ Հ.Մ-ն  պարբերաբար բռնության է ենթարկում 11-ամյա դստերը:

Ըստ այդ ահազանգի՝ Հ.Մ.-ն երեխայի մազերից բռնելով՝ գլուխը պատին է հարվածում, գրտնակով ծեծի է ենթարկում: Ընտանիքում բռնության կանխարգելման բաժնի (ԸԲԿԲ) ծառայողները  պարզել են, որ Հ.Մ-ն դպրոցում վատ վարքագիծ դրսևորելու համար է դստերը հարվածել:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ դեպքի առթիվ քրեական վարույթ չկա:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930