Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցվածների 47,5 տոկոսը Արմեն Աշոտյանին համարում է քաղբանտարկյալ»․ Արամ Նավասարդյան

Ապրիլ 03,2024 14:29

«2024-ի հունվարի դրությամբ՝ հարցվածների 48,4 տոկոսը և 2024-ի մարտի դրությամբ նրանց 54 տոկոսը կարծում են, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։ Ես կարծում եմ՝ այսպիսի ցուցանիշ երբևիցե չի գրանցվել. սա մեր կողմից իրականացված հետազոտությունների կտրվածքով կարող եմ ասել»,- ներկայացնելով իրենց կատարած հարցման արդյունքները՝ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

Անցկացվել են 1101 հարցումներ՝ հեռախոսային հարցումների ձևաչափով մարտի 27-29-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցին՝ ըստ Ձեզ, ներկայումս ՀՀ-ում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ, Արամ Նավասարդյանը պատասխանեց, որ ըստ իրենց հարցումների արդյունքների՝ 2019-ի մայիսին 44 տոկոսն էր կարծում, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, 2019-ի նոյեմբերի՝ 48,3 տոկոսը․ «Ունենք նվազում 2020-ի հունիսին՝ 23,8 տոկոս։ Եթե չեմ սխալվում դա այն ժամակաշրջանն էր, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն ազատության մեջ էր։ 2021-ի դեկտեմբերից սկսած՝ այս ցուցանիշի աճ կա։ 2023-ի հունիսին կարծեմ Արմեն Աշոտյանին ձերբակալելու գործընթաց կար, և արդեն 2023-ի հունիսին հարցվածների 49,2 տոկոսը կարծում էր, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, 2024-ի հունվարին՝ 48,4 տոկոսը, 2024-ի մարտի դրությամբ նրանց 54 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։

Երբ այդ 54 տոկոսին հարցնում ենք՝ ովքե՞ր են քաղբանտարկյալները, նրանց 47,5 տոկոսը նշել է Արմեն Աշոտյան, 26,1 տոկոսը՝ Մամիկոն Ասլանյան։ Նոր պերսոնաժ է մեզ մոտ գրանցվել՝ Նարեկ Սամսոնյան՝ 12, 1 տոկոսը նրան համարում է քաղբանտարկյալ, 7,6 տոկոսը՝ Արտակ Գալստյանին։ 34 տոկոսը չեն կարողացել նշել, թե ովքեր են, բայց նշել են, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930